Սթիվեն Ջերարդ. «Ես իրոք ցանկանում եմ, որ Կոուտինյոն ամբողջ կյանքում մնա «Ասթոն Վիլայում»»

«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը խոսել է կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի ապագայի մասին, որը վարձավճարով է հանդես գալիս անգլիական ակումբում:

«Ես իրոք ցանկանում եմ, որ Կոուտինյոն ամբողջ կյանքում մնա «Ասթոն Վիլայում». մենք փորձում ենք պահել նրան»,- ասել է Ջերարդը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ասթոն Վիլան» «Բարսելոնայից» կգնի բրազիլացի կիսապաշտպանին 20 միլիոն եվրոյի դիմաց:

Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա բրազիլացին «Ասթոն Վիլայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: