«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է հեռանալ թիմից։ Լեհին անհանգստացնում է ղեկավարության անվճռականությունը, որը նրանք դրսևորում են նոր պայմանագրի կնքման հարցում՝ հայտնում է Bild-ը։
«Բավարիայում» մինչև վերջ փորձեցին ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, սակայն նորվեգացի գործակալը մյունխենցիներին ասաց, որ իրենք ընտրել են «Մանչեսթեր Սիթին»:
Ըստ աղբյուրի՝ Ռոբերտ Լևանդովսկին այլևս իրեն գնահատված չի զգում «Բավարիայում» և ցանկանում է հեռանալ ակումբից։