Կառլո Անչելոտտին ցանկանում է թիմ հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունների շրջանակում։

Ինչպես հաղորդում է Sport.es-ը, ակումբը դիտարկում է 29-ամյա ֆուտբոլիստին ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր առաջարկելու տարբերակը:

Նաև Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ձգտում է ամրապնդել դաշտի կենտրոնը։

Կիսապաշտպանի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։

Այս մրցաշրջանում Պոգբան բոլոր մրցաշարերում ակումբի կազմում անցկացրած 27 խաղում դարձել է մեկ գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: