Ռուբեն Լոֆտուս-Չիկը դժգոհ է «Չելսիում» ունեցած կարգվիճակից

«Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը հայտարարել է, որ գոհ չէ լոնդոնյան ակումբում իր ունեեցած կարգավիճակից:

«Երբ այս մրցաշրջանում տեղափոխվեցի «Չելսի», չգիտեի, թե ինչ սպասել խաղային դիրքի առումով:

Ես ինձ միշտ պատկերացրել եմ կիսապաշտպանի դիրքում, որը կարող է կատարել տարբեր գործառույթներ։

Ես փոխել եմ խաղային դիրքը, ինչը բոլորովին տարբերվում է վերջին վեց կամ յոթ տարիներին եղածից»,- Լոֆտուս-Չեքի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Այս մրցաշրջանում 26-ամյա անգլիացին Պրեմիեր լիգայում անցկացրել է 22 խաղ՝ կատարելով 2 գոլային փոխանցում։