Էրիկ տեն Հագը կողմնորոշվել է իր գլխավոր տրանսֆերային թիրախի հարցում

Էրիկ տեն Հագը, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը», ցանկանում է թիմ հրավիրել  գերմանական «Շտուդգարտի» ձախ պաշտպան Բորնա Սոսային՝ հայտնում է Focus.de-ն։

Աղբյուրի պնդմամբ՝ խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերն առաջնահերթություն է հոլանդացի մարզչի համար: Սոսայի՝ գերմանական ակումբի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը:

Ֆուտբոլիստը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։