Թոնի Կրոսը կարծում է, որ «Ռեալն» արժանիորեն է դուրս եկել ՉԼ-ի եզրափակիչ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը կարծում է, որ «արքայական» ակումբն արժանիորեն դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։ Նա վստահ է, որ կիսաեզրափակչի փուլում թիմն ավելի ուժեղ էր «Մանչեսթեր Սիթիից»։

«Մենք հիանալի պատասխան խաղ անցկացրինք: Մենք ավելի ուժեղ էինք «Մանչեսթեր Սիթիից», նրանք հնարավորություն ունեին խփելու երկրորդ գոլը և դնել դիմակայության վերջակետը: Այդ դեպքում դա մեզ համար դատավճիռ կլիներ, բայց նրանք դա չարեցին»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում «Ռեալը» մայիսի 28-ին Փարիզում կմրցի «Լիվերպուլի» հետ։