«Բավարիայի» կիսապաշտպան Կրոնտեն Տոլիսոն կարող է մնալ մյունխենյան ակումբում՝ չնայած հաջորդ ամառ ավարտվող պայմանագրի ժամկետին: Ֆուտբոլիստն ու նրա ընտանիքը իրենց հարմարավետ են զգում Գերմանիայում։
«Բավարիայի» ղեկավարությունը տատանվում է նոր պայմանագրի հարցում. Եթե Տոլիսսոն համաձայնի ավելի ցածր աշխատավարձ ստանալ, նա կարող է մնալ ակումբում:
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆրանսիացին անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։