«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինյոն վնասվածք է ստացել

Երեկ Բիրմինգհեմում կայացավ Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրի հանդիպումը, որտեղ «Ասթոն Վիլան» սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»։

«Լիվերպուլի» բրազիլացի կիսապաշտպան Ֆաբինյոն խաղի ընթացքում վնասվածք է ստացել ու խաղադաշտը լքել 30-րդ րոպեին։ Ինչպես նշում է Daily Mail-ը, ֆուտբոլիստը վնասել է ազդրի մկանը։

Ֆուտբոլիստի ապաքինման ստույգ ժամկետները հայտնի չեն։ Նա ռիսկի է դիմում բաց թողնել Անգլիայի գավաթի եզրափակիչը «Չելսիի» դեմ մայիսի 14-ին: