«Բարսելոնայում» գլոբալ փոփոխություններ են սպասվում

«Բարսելոնայում» մասշտաբային փոփոխություններ են սպասվում: Ակումբում  պլանավորել են բաժանվել այն  ֆուտբոլիստներից, որոնք չեն մտնում մարզչի ծրագրերի մեջ:

Sport-ի տեղեկություններով՝ ամռանն ավելի քան 10 ֆուտբոլիստ կլքի «կապտանռանգույնների» ճամբարը:

Ամենայն հավանականությամբ թիմը կլքեն Նետոն, Լանգլեն, Մինգեսան, Ումտիտին, Դեպայը, Բրեյթվեյթը, Բալդեն, Պուչը:

Նշվում է, որ կատալոնական թիմի ղեկավարության համար անձեռնամխելի ֆուտբոլիստներ չկան, կարող են հեռանալ նաև նաև Ֆրենկի դե Յոնգը,Սերժինյո Դեստը, Ադամա Տրաորեն ու Լյուկ դե Յոնգը: