«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Այմերիկ Լապորտն արձագանքել է Դորտմունդի «Բորուսիայից» Էրլինգ Հոլանդի տեղափոխությանը անգլիական ակումբ։
«Ես երջանիկ եմ, որ ստիպված չեմ լինի հաջորդ երկու տարիներին վազել այս տղայի հետևից։ Բարի գալուստ Էրլինգ»,- գրել է Լապորտը սոցցանցում։
Այսօր՝ մայիսի 10-ին, «Մանչեսթեր Սիթին» պաշտոնական կայքում հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայից» Հոլանդի տեղափոխության մասին։
Այս մրցաշրջանում 21-ամյա նորվեգացին «Բորուսիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 29 խաղում դարձել է 28 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։