Անտոնիո Ռյուդիգերը բուժզննում է անցել Մադրիդի «Ռեալի» համար

«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը շուտով կմիանա Մադրիդի «Ռեալին»։

Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, 29-ամյա ֆուտբոլիստն այսօր բուժզննում է անցել մադրիդյան ակումբում և արդեն նախնական համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալի» հետ։

Գերմանացու պայմանագիրը ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2026 թվականը։

Ռուդիգերի աշխատավարձը կկազմի տարեկան 9-10 միլիոն եվրո։