Չավին տեղեկություններ է հայտնել Ռոնալդ Արաուխոյի առողջական վիճակի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի խաղում «Սելտային» (3:1) հաղթելուց հետո խոսել է պաշտպան Ռոնալդ Արաուխոյի առողջական վիճակի մասին:

«Բժիշկներն ասացին, որ Արաուխոն չի կորցրել գիտակցությունը: Այնուամեենայնիվ, անախորժություններից խուսափելու համար նա գիշերելու է հիվանդանոցում։ Անհանգստանալու կարիք չկա»,- ասել է Չավին։

Երկրորդ խաղակեսում 23-ամյա ուրուգվայցին գլխով բախվել է թիմակից Գավիին։

Բժիշկները նրան առաջին օգնություն են ցույց տվել, որից հետո ֆուտբոլիստին շտապօգնության մեքենայով դուրս են բերել խաղադաշտից։

Ավելի ուշ ակումբը հայտարարեց, որ Արաուխոն ուղեղի ցնցում է ստացել և տեղափոխվել հիվանդանոց՝ հետագա հետազոտությունների համար: