Լիոնել Մեսսին այցելել է Սաուդյան Արաբիա (լուսանկար)

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին երկուշաբթի օրը մեկնել է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու սոցիալական միջոցառմանը, հայտնում է GulfToday-ը։

«Ուրախ եմ ողջունել Լիոնել Մեսսիին Սաուդյան Արաբիայում։ Ուրախ ենք, որ դուք կծանոթանաք Կարմիր ծովի գանձերին, Ջիդայի սեզոնին և մեր հնագույն պատմությանը։ Սա նրա առաջին այցը չէ Թագավորություն և վերջինը չի լինի»,- գրել է զբոսաշրջության նախարար Ահմեդ ալ-Խաթիբը թվիթերյան իր էջում:

Arab News-ի փոխանցմամբ՝ «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրը դարձել է Սաուդյան Արաբիայի զբոսաշրջության պաշտոնական դեսպանը։

34-ամյա արգենտինացին, ով Սաուդյան Արաբիա է ժամանել թիմակից Լեանդրո Պարեդեսի հետ, սոցցանցերում լուսանկար է հրապարակել, որտեղ նա հանգստանում է Կարմիր ծովում նավակի վրա։

https://twitter.com/WeAreMessi/status/1523843470627983360?cxt=HHwWgMCigYPk46UqAAAA