Ֆիլիպե Կոուտինյոյի ապագայի հարցում հստակություն կա

«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, ում տրանսֆերը պատկանում է «Բարսելոնային», որոշել է մնալ Պրեմիեր Լիգայում։ Այս մասին հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ բրազիլացին համաձայնեցրել է անգլիական ակումբի հետ անձնական պայմանագրի կետերը։ Այժմ «Ասթոն Վիլայի» ղեկավարությունը պետք է «Բարսելոնայի» հետ բանակցի 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի պայմանների շուրջ։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ կատալոնացիները ցանկանում են թոթափել ֆինանսական բեռը, որը կապված է կիսապաշտպանի բարձր աշխատավարձով: «Բարսայում» հակված են Կոուտինյոյի տրանսֆերը 15-20 միլիոն եվրոյի դիմաց վաճառելու տարբերակին՝ չնայած այն հանգամանքին, որ անգլիական ակումբն իրավունք ուներ նրա տրանսֆերը գնել 40 միլիոնով։