Լեոնարդո Սպինացոլա. «Ես 10 ամիս երազում էի խաղադաշտ վերադառնալու մասին»

«Ռոմայի» պաշտպան Լեոնարդո Սպինացոլան մեկնաբանել է նախորդ ամռանը կայացած Եվրո-2020-ում ստացած ծանր վնասվածքից հետո խաղադաշտ իր վերադարձը։

Երեկ 29-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Ա Սերիայի 36-րդ տուրի՝ «Ֆիորենտինայի» հետ հանդիպմանը (0:2)՝ 90-րդ րոպեին փոխարինելով Ռիկ Կարսդորպին։

«Արդեն մեկ ամիս է, ինչ ինձ լավ եմ զգում և անհամբերությամբ սպասում էի խաղադաշտ վերադառնալուն: Հիմա ինձ համար կարևոր է խաղաժամանակի յուրաքանչյուր րոպեն։

Ինչի՞ մասին էի մտածում փոխարինման դուրս գալուց առաջ: Այն մասին, որ վերջապես եկավ այն պահը, որի մասին երազում էի այս 10 ամիսների ընթացքում։ Ես ինձ երջանիկ էի զգում»,- DAZN-ին ասել է իտալացի ֆուտբոլիստը: