«Լիդսի» հարձակվող Ռաֆինյան արդեն գիտի, թե որը կլինի իր ապագա ակումբը

«Լիդսի» հարձակվող Ռաֆինյան ակումբին հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է Sport.es-ը։

Բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան «Լիդսի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Բրազիլացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր հարձակվողի նկատմամբ Լոնդոնի «Արսենալի» հետաքրքրության մասին։