Տիմո Վերները՝ գերմանական գրանդի թիրախում

Դորտմունդի «Բորուսիան» դիտարկում է «Չելսիի» հարձակվող Տիմո Վերներին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Bild-ը։

«Իշամեղուների» ճամբարում գերմանացին կարող է փոխարինել հարձակվող Էրլինգ Հոլանդին, ով տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»։

Գործարքի ֆինանսական մանրամասները հայտնի չեն:

Այս մրցաշրջանում Վերները 4 գոլ է խփել առաջնությունում։ Գարնան սկզբին լուրեր էին պտտվում, որ նա դեմ չէ Բունդեսլիգա վերադառնալուն։