«Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն հայտարարել է, որ հռոմեական ակումբը մտադիր չէ վաճառել կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի տրանսֆերը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 27-ամյա սերբ ֆուտբոլիստին ցանկանում են իրենց կազմում տեսնել «Յուվենտուսն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։
«Դուք միշտ խոսում եք փողի մասին, բայց ես խոսում եմ իմ ֆուտբոլիստների տեխնիկական ու անձնական որակների մասին։ Միլինկովիչ-Սավիչի տրանսֆերը չի վաճառվում, ես շատ եմ գնահատում նրան։ Ես նրա տրանսֆերը երբեք վաճառքի չեմ հանել։
Մենք հիանալի փոխհարաբերություններ ունենք։ Եթե մեծ ակումբը ցանկանա գնել նրան, ես կհարցնեմ, թե ինչ է նա ուզում անել: Իմ ակումբում մեր առաջնահերթությունը մարդկային կողմն է, ոչ թե ֆինանսականը։
Երբ ես ստացա 140 միլիոն եվրո չափով առաջարկ, չվաճառեցի նրա տրանսֆերը»,- Լոտիտոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն՝ հղում անելով Goal.com-ին: