Ռոմելու Լուկակուն մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո զրուցել Թոմաս Տուխելի հետ

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն մտադիր է 2021/22 մրցաշրջանի վերջում խոսել գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ, հայտնում է Caught Offside-ը՝ հղում անելով լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեռ ոչ մի ակումբ բանակցություններ չի վարել 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։

Նշվում է, որ ակումբները չեն հասկանում, թե «Չելսիում» որքան կգնահատեն հարձակվողին, և թե ինչպիսի պայմաններ կլինեն տրանսֆերի համար։

Անձամբ Լուկակուն ցանկանում է հիմնական կազմի ֆուտբոլիստ լինել թիմում։ Բելգիացին նախատեսում է ամռանը Տուխելի հետ քննարկել իրավիճակը՝ հասկանալու համար, թե ինքն ինչ հեռանկարներ ունի լոնդոնյան ակումբում։