«Լայպցիգի» պաշտպան Նորդի Մուկիելեն, հնարավոր է, կարիերան շարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»: Այս մասին հայտնում է Get French Football News-ը՝ հղում անելով Footmercato-ին։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացու տրանսֆերով անձամբ հետաքրքրված է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը։ 24-ամյա ֆուտբոլիստի հետ հավակնում են պայմանագիր կնքել նաև ՊՍԺ-ն, Մադրիդի «Ատլետիկոն» և «Բավարիան»:
Այս մրցաշրջանում Մուկիելեն «Լայպցիգի» կազմում մասնակցել է 37 խաղի՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։