Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին բացատրել է թիմի մեկնարկային կազմում Կարիմ Բենզեմայի և Լուկա Մոդրիչի բացակայությունը «Ատլետիկոյի» հետ Լա Լիգայի 35-րդ տուրի խաղում (0:1):
Հիշեցնենք, որ Բենզեման մնացել էր պահեստայինների նստարանին, իսկ Մոդրիչը փոխարինման էր դուրս եկել հանդիպման 68-րդ րոպեին։
«Մրցաշրջանի մնացած հատվածի համար խնդիրը պարզ է, այդ հանդիպումները մեզ թույլ կտան պահպանել խաղամակարդակը Չեմպիոնների Լիգայի եզրափակչից առաջ։ Բենզեմայի մոտ հոգնածություն կա: Նա չհասցրեց վերականգնվել «Ատլետիկոյի» հետ հանդիպման համար։ Այժմ գլխավոր խնդիրը վնասվածքներից խուսափելն է։ Եթե ֆուտբոլիստը հոգնել է, ես նրան չեմ օգտագործի։ Լուկա Մոդրիչի մոտ ևս հոգնածություն կա: Այդ իսկ պատճառով ես ռիսկի չդիմեցի և նրան խաղադաշտ դուրս չբերեցի մեկնարկային րոպեներից»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը: