Մաուրիսիո Պոչետինոն հնարավոր է վերադառնա Լա Լիգա

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է կարիերան շարունակել Բիլբաոյի «Ատլետիկում», հայտնում է L’equipe-ը։

Աղբյուրի համաձայն՝ բասկյան ակումբը դժգոհ է ներկայիս մարզիչ Մարսելինոյի աշխատանքից և արդեն կապ է հաստատել արգենտինացի մասնագետի հետ, ով այս ամռանը կարող է հեռանալ ՊՍԺ-ից։

Պոչետինոն Իսպանիայում մարզչական կարիերայի փորձ ունի. 2009-2012 թվականներին նա գլխավորել է «Էսպանյոլը»:

Մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ «Ատլետիկը» զբաղեցնում է 8-րդ տեղը Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։ ՊՍԺ-ն Պոչետինոյի գլխավորությամբ հաղթեց Լիգա 1-ում, սակայն ՉԼ-ում դուրս մնաց 1/8 եզրափակչի փուլում: