Էրլինգ Հոլանդը բուժզննում է անցել «Մանչեսթեր Սիթիի» համար

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը բարեհաջող բուժզննում է անցել «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց առաջ, հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Լրագրողի տեղեկություններով՝ նորվեգացի ֆուտբոլիստի պայմանագիրը «քաղաքաբնակների» հետ նախատեսված կլինի 5 տարով, իսկ նրա շաբաթական աշխատավարձը կկազմի մոտ 375.000 ֆունտ ստերլինգ։

Մոտ ժամանակներս «Սիթին» կվճարի 21-ամյա ռմբարկուի համար պահանջվող հրաժարագինը՝ 60-ից 75 միլիոն եվրո։ Սպասվում է, որ տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի այս շաբաթ:

Հավելենք, որ 2021/22 մրցաշրջանում Հոլանդը դորտմունդյան ակումբի կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 28 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

https://twitter.com/FabrizioRomano/status/1523704222914859008