Գրեմմիի դափնեկիր, փոփ աստղ Կամիլա Կաբելոն ելույթ կունենա 2022 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակչի բացման արարողությանը։
Կուբայական ծագումով ամերիկացի արտիստը, ով առավել հայտնի է իր Bam Bam, Señorita և Havana հիթերով, բեմ կբարձրանա մայիսի 28-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայանալիք հանդիպման մեկնարկից մի քանի րոպե առաջ, որում միմյանց հետ կմրցեն «Լիվերպուլը» և Մադրիդի «Ռեալը»:
«Ես շատ ուրախ կլինեմ բեմ բարձրանալ Փարիզում կայանալիք Չեմպիոնների Լիգայի եզրափակչից առաջ: Ես մտադիր եմ իսկապես հատուկ շոու կազմակերպել՝ միավորելով իմ լատինական ժառանգության ոգին և երաժշտության ու սպորտի սիրահարների միասնության զգացումն ամբողջ աշխարհում: Անհամբերությամբ սպասում եմ»- երգչուհու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։