«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն խոսել է այն մասին, թե ինչպես է արձագանքել թիմի՝ Չեմպիոնների Լիգայից դուրս գալուն։
Հիշեցնենք, որ մրցաշարի կիսաեզրափակչում «քաղաքաբնակները» 2 հանդիպման արդյունքում պարտվեցին Մադրիդի «Ռեալին»։
«Ես 3 գիշեր գրեթե չեմ քնել, բայց դա կյանքի մի մասն է, դա ֆուտբոլի մի մասն է: Ես այսպիսի մի քանի իրավիճակների միջով եմ անել, բայց ամենակարևորն այն էր, որ մեզ հաջողվեց լավ արձագանքել և հաղթել «Նյուքասլի» դեմ խաղում։
Կարևոր հանդիպում էր, արդյունք, որը մեզ շատ էր անհրաժեշտ։ Եվ դրականը մեր թիմի ցուցադրած խաղն է։ Դա մեզ շատ ավելի մեծ շանսեր է տալիս ԱՊԼ-ի վերջին 3 խաղում տիտղոսը նվաճելու համար»,- ասել է Ֆերնանդինյոն ESPN-ին տված հարցազրույցում։