«Թոթենհեմի» հարձակվող Հին Մին Սոնը Պրեմիեր Լիգայի 2021/22 խաղարկությունում խփել է 19 գոլ, մինչդեռ կորեացին ոչ մի անգամ աչքի չի ընկել 11-մետրանոցից:
Ինչպես հայտնում է ԱՊԼ-ի մամուլի ծառայությունը՝ առաջնության պատմության մեջ եղել է միայն մեկ դեպք, երբ ֆուտբոլիստը մեկ մրցաշրջանում դարձել է 20 գոլի հեղինակ՝ գոլ չխփելով 11-մետրանոցից։ Այդ ռեկորդը պատկանում է Գարեթ Բեյլին, ով այն սահմանել է 2012/13 մրցաշրջանում՝ «Թոթենհեմի» կազմում:
Լոնդոնյան ակումբին մնացել է անցկացնել 4 խաղ մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը, և Սոնը հնարավորություն ունի կրկնելու կամ նույնիսկ գերազանցելու Բեյլի ռեկորդը։