Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսն այս ամռանը կարող է վերադառնալ «Բարսելոնա»: Լրագրող Էկրեմ Կոնուրի թվիթերյան էջի փոխանցմամբ՝ 35-ամյա ֆուտբոլիստը համաձայն է աշխատավարձի կրճատմանը՝ հանուն վերադարձի:
Սուարեսը 2020 թվականին 7 միլիոն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» տեղափոխվեց «Ատլետիկո»: Ուրուգվայցի ռմբարկուի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Հարձակվողը կատալոնական ակումբում հանդես է եկել 2014-ից 2020 թվականներին: Մասնակցած 283 խաղում նա խփել է 195 գոլ և կատարել 113 ասիստ։