«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռալֆ Ռանգնիկը խոսել է այս տարվա հունվարին հարձակվողների չկայացած տրանսֆերների մասին։
«Տնօրենների խորհուրդն ինձ ասաց՝ «Ո՛չ»: Ցանկում էին Լուիս Դիասը, ով այժմ «Լիվերպուլում» է, Յուլիան Ալվարեսը, ով ամռանը կլինի «Մանչեսթեր Սիթիում» և Վլահովիչը, որն այդ ժամանակ դեռ «Ֆիորենտինայում» էր»,- գերմանացի մասնագետին է ցիտում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Ռանգնիկը թիմի գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, որից հետո նրան կփոխարինի «Այաքսի» ներկայիս մարզիչ Էրիկ տեն Հագը։