Ջեք Գրիլիշը հեռացրել է «Ռեալի» վերաբերյալ 8 տարի առաջ արված գրառումը (լուսանկար)

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը 2014 թվականին թվիթերյան իր էջում գրել է «Hala Madrid!»՝ ի աջակցություն Մադրիդի «Ռեալի»: Ինչպես հայտնում է talkSPORT-ը՝ այս շաբաթ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «արքայական» ակումբից կրած պարտությունից հետո նա ջնջել է գրառումը։

«Ռեալից» կրած պարտությունից հետո սոցցանցերում սկսել են հայտնվել անգլիացի ֆուտբոլիստի՝ 8 տարվա վաղեմության գրառման սքրինշոթներով գրառումներ, ինչի պատճառով կիսապաշտպանը որոշել է ջնջել այն։

Հիշեցնենք, որ եզրափակչում «Ռեալը» մայիսի 28-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կխաղա «Լիվերպուլի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Пост Джека Грилиша. Фото Twitter