Ժոզե Մոուրինյոն դարձել է առաջին մարզիչը, ով 4 տարբեր ակումբի հետ հասել է եվրագավաթների եզրափակիչ, հայտնում է OptaJoe թվիթերյան էջը:
Պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ «Պորտուն» հասել էր ՈւԵՖԱ-ի գավաթի և Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, «Ինտերին» մարզիչը դուրս էր բերել ՉԼ-ի եզրափակիչ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղաց Եվրոպա Լիգայի եզրափակչում: Այժմ «յուրահատուկը» «Ռոմայի» հետ դուրս եկավ Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչ։
Բացի այդ, Մոուրինյոն դարձավ առաջին մարզիչը, ով դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի, Եվրոպայի Լիգայի և Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչներ։