Եվրոպա Լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները (լուսանկար)

Այս շաբաթ կայացան Եվրոպա Լիգայի 1/2 եզրափակչի պատասխան հանդիպումները: «Այնտրախտը» հաղթեց «Վեսթ Հեմին» (1:0), իսկ «Ռեյնջերսը»՝ «Լայպցիգին» (3:1): Այսպիսով, եզրափակչում կխաղան «Այնտրախտն» ու «Ռեյնջերսը»։

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է մրցաշարի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին։ Նրանց թվում են Էվան Ն’Դիկան (Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»), Ջեյմս Տավերնյեն («Ռեյնջերս»), Քրիստոֆեր Նկունկուն («Լայպցիգ») և Դեկլան Ռայսը («Վեսթ Հեմ»):

Հաղթողը կորոշվի ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում քվեարկությամբ:

https://twitter.com/EuropaLeague/status/1522339926053986304?cxt=HHwWgIC9_ZqGuKAqAAAA