Պեպ Գվարդիոլան շուրջ 11 տարի է՝ չի հաղթում Չեմպիոնների Լիգայում

Պեպ Գվարդիոլան երկարացրել է առանց հաղթանակների մրցաշրջանների իր շարքը Չեմպիոնների Լիգայում։

Նախօրեին 51-ամյա մասնագետի գլխավորությամբ «Մանչեսթեր Սիթին» պարտվեց Մադրիդի «Ռեալին» (1:3) և կիսաեզրափակիչ փուլում լքեց մրցաշարը։

Վերջին անգամ Գվարդիոլան ՉԼ-ում հաղթել է 2011 թվականին, երբ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչն էր։ Ընդհանուր առմամբ, նա իր մարզչական կարիերայում 2 անգամ է նվաճել եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի գավաթը:

Վերջին 11 տարիների ընթացքում Գվարդիոլայի թիմերը միայն մեկ անգամ են դուրս եկել եզրափակիչ՝ նախորդ տարի։ Այնտեղ կատալան մարզչի ֆուտբոլիստները պարտվեցին «Չելսիին»։