Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղում տարած հաղթանակը (3:1՝ լրացուցիչ ժամանակի արդյունքով):
«Ինչպե՞ս կարելի է բացատրել այս ամենը։ Մեկ բառով՝ «Ռեալ»: Արդյոք հավատո՞ւմ էի, որ ամեն ինչ այսպես կլինի։ Իրականում ոչ, քանի որ հարձակման ժամանակ մենք լավագույնս չէինք խաղում, չէինք կարողանում վերջին փոխանցումը կատարել: Երբեմն դու պարզապես չես հասկանում դա: Սակայն այդ գոլը, այդ պահը, երկրպագուների արձագանքը…: Չեմ կարող ասել, որ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները վախեցան, բայց նրանք հասկանում էին, որ հետո ամեն բան կարող է պատահել»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Եզրափակիչ հանդիպումը, որում «Ռեալը» կմրցի «Լիվերպուլի» հետ, կկայանա մայիսի 28-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։