Կարիմ Բենզեման կրկնեց Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կրկնեց Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլում գոլերի թվով ռեկորդը։

Մրցաշարի 1/2 եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղում (3:1՝ լրացուցիչ ժամանակի արդյունքով) ֆրանսիացին անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը:

Այս գոլը 10-րդն էր 34-ամյա հարձակվողի համար Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում։ Բենզեման կրկնել է 2017 թվականին իր նախկին թիմակցի՝ Կրիշտիանու Ռոնալդուի սահմանած ռեկորդը։