«Լիվերպուլը» բանակցություններ է վարում «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելիեն Տչուամենիի հետ։
«Մոնակոն» 22-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 59,5 միլիոն եվրո, հայտնում է Daily Express-ը:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը նույնպես հետաքրքրված է «Լիվերպուլ» պոտենցիալ տեղափոխությամբ:
Տչուամենիի պայմանագիրը «Մոնակոյի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսը։
Portal Transfermarkt-ը կիսապաշտպանին գնահատում է 40 միլիոն եվրո։
2021/22 մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։