Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայով, հայտնում է Corriere dello Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ գերմանական ակումբը արգենտինացուն առաջարկում է պայմանագիր՝ տարեկան 4,5 մլն եվրո աշխատավարձով։
Բացի այդ, ղեկավարությունը մտադիր է 28-ամյա հարձակվողին գլխավոր դեր տալ ակումբում հարձակվող Էրլինգ Հոլանդի հավանական հեռանալուց հետո։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է այս ամառ։
Այս մրցաշրջանում Դիբալան անցկացրել է 34 հանդիպում, որոնցում դարձել է 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 40 միլիոն եվրո: