«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն դեռ երկար ժամանակ չի օգնի թիմին։ Մայիսի 7-ին կատալոնացիները արտագնա խաղ կանցկացնեն «Բետիսի» հետ։
Ժերարը վնասվածք է ստացել «Մալյորկայի» դեմ խաղում։ Հաղորդվում էր, որ Պիկեի մկանային վնասվածքը կրկնվել է:
Ֆուտբոլիստի վերականգնման ստույգ ժամկետները չեն հաղորդվում։
Այս մրցաշրջանում 35-ամյա Պիկեն թիմի կազմում անցկացրել է 40 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։