«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հաստատել է «Յուվենտուսից» հարձակվող Դեյան Կուլուսևսկուն վարձավճարով գնելու ակումբի մտադրությունը։
«Այո, հիմա Կուլուսևսկին մեզ մոտ վարձավճարով է խաղում, բայց գործարքը գրեթե ավարտված է: Դեյանը շուտով կդառնա ակումբի ֆուտբոլիստ»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում football.london-ը։
«Թոթենհեմի» և «Յուվենտուսի» միջև կնքված վարձակալության պայմանագիրը նախատեսում է անգլիական ակումբի կողմից ֆուտբոլիստին գնելու իրավունք։
Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո: