Վարազդատ Հարոյանը վերադարձել է «Կադիսի» ընդհանուր խումբ

Հայաստանի հավաքականի և «Կադիսի» կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը վերականգնվել է և վերադարձել թիմի ընդհանուր խումբ տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հարոյանը աջ նախաբազկի կոտրվածք էր ստացել և վիրահատվել:

Վարազդատը ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման և խփել 1 գոլ: