Կրիշտիանու Ռոնալդուն միայն մեկ պայմանով կմնա «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է մնալ ակումբում, հայտնում է Caught Offside-ը:

37-ամյա պորտուգալացին, ում պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին, կմնա ակումբում միայն այն դեպքում, եթե նոր գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը նրան առանցքային դեր տրամադրի ակումբում, հայտնում է աղբյուրը։