Ռոբերտ Լևանդովսկին «Բարսելոնա» տեղափոխվելու լուրջ դրդապատճառ ունի

Հայտնի է դարձել, թե ինչու է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում տեղափոխվել իսպանական «Բարսելոնա» հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ Լևանդովսկին կարծում է, որ երբեք չի հաղթի «Ոսկե գնդակը» «Բավարիայի» կազմում՝ անկախ նրանից, թե որքան տիտղոսներ կնվաճի գերմանական ակումբը։

Նշենք, որ կատալոնացիները հարձակվողին առաջարկել են 2 տարվա պայմանագիր։

33-ամյա Ռոբերտ Լևանդովսկին ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 48 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։