Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Ռոմայի» առաջիկա խաղերը

Նախօրեին Անգլիայում կայացավ Կոնֆերենցիաների Լիգայի 1/2 եզրափակչի «Լեսթեր» – «Ռոմա» առաջին հանդիպումը, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Հռոմեական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 57-րդ րոպեին ստիպված եղավ լքել խաղադաշտը՝ մկանային խնդիրների պատճառով:

Ինչպես հայտնում է Skysport-ը՝ վնասվածքի հաստատման դեպքում հայ ֆուտբոլիստը բաց կթողնի Իտալիայի առաջնության՝ «Բոլոնիայի» հետ խաղը (մայիսի 1) և Կոնֆերենցիաների Լիգայում «Լեսթերի» դեմ (մայիսի 5) պատասխան հանդիպումը: