Նիկո Շլոտերբեկը, գուցե տեղափոխվի գերմանական գերակումբ

Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է «Ֆրայբուրգի» պաշտպան Նիկո Շլոտերբեկով, հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ թիմը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 20 մլն եվրո։ 22-ամյա պաշտպանի աշխատավարձը կկազմի մոտ 6 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստով հետաքրքրված էր նաև «Բավարիան», սակայն ինքը՝ ֆուտբոլիստը, ցանկանում է խաղալ «Բորուսիայում»:

Այս մրցաշրջանում Շլոտերբեկը Բունդեսլիգայում անցկացրել է 29 խաղ և դարձել 4 գոլի հեղինակ։