Թոմաս Տուխել. «Վերջին խաղերում «ՄՅու»-ի մոտ միավորների բացակայությունը չպետք է շփոթեցնի մեզ»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսվել է Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ արտագնա հանդիպումից ունեցած սպասելիքներով։

«Անձամբ ես շատ ուրախ եմ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ «Օլդ Թրաֆորդում» կայանալիք խաղի համար: Ինձ համար այն միշտ մեծ հանդիպում է լինելու, անկախ նրանից, թե ինչ մարզավիճակում են նրանք։ Այդ իսկ պատճառով մենք լավագույնս կպատրաստվենք խաղին։ Վերջին հանդիպումներում «Մանչեսթեր Յունայթեդի» մոտ միավորների բացակայությունը չպետք է մեզ շփոթեցնի, նրանք ունեն շատ բարձրակարգ ֆուտբոլիստների ընտրություն։

«Յունայթեդն» աշխարհի ամենամեծ և ամենահաջողակ ակումբներից մեկն է։ Նրանց դեմ խաղալը մեծ պատիվ է: Սակայն ինձ չեն անհանգստացնում նրանց խնդիրները։ Նախ, դա իրենց գործն է: Երկրորդ հերթին՝ նրանք միշտ վերադառնում են»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Football London-ը։

Թիմերի միջև հանդիպումը կկայանա ապրիլի 28-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: