Հենրիխ Մխիթարյանը և «Ռոման» շարունակում են բանակցել

«Ռոման» հետաքրքրված է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում։ Հայ ֆուտբոլիստը նույնպես ցանկանում է մնալ, սակայն կողմերը դեռ չեն կարողանում համաձայնության գալ։

Լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկություններով՝ Հայաստանի հավաքականի նախկին ավագը ցանկանում է մինչև 2024 թվականը նախատեսված պայմանագիր կնքել, մինչդեռ «Ռոման» առաջարկում է մեկ տարվա համաձայնագիր՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Կողմերը վստահ են, որ կկարողանան գալ համաձայնության։

33-ամյա ֆուտբոլիստը հռոմեական ակումբում հանդես է գալիս 2019 թվականից։ «Գայլերի» հետ նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է առաջիկա ամռանը։