«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը գերազանցեց Սերխիո Բուսկետսի ռեկորդը

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրում մեկնարկային րոպեներից մասնակցեց «Բրայթոնի» դեմ հաղթական հանդիպմանը (3:0): Նրա համար այս խաղը 50-րդն էր ԱՊԼ-ում՝ «քաղաքայինների» մեկնարկային կազմում։

Այս պահին անգլիացի ֆուտբոլիստը 21 տարեկան 327 օրական է։ Նա դարձավ Ջո Հարթից հետո ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով 50 հանդիպում է անցկացրել «Սիթիի» մեկնարկային կազմում։ Թիմի նախկին դարպասապահը 2009 թվականի հունվարին իր 50-րդ հանդիպումն էր անցկացրել մանչեսթերյան ակումբի մեկնարկային կազմում՝ 21 տարեկան 287 օրական հասակում։

Բացի այդ, Ֆոդենը դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ բարձրագույն դիվիզիոնի 50 հանդիպումներում խաղադաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում: Կիսապաշտպանը շրջանցեց «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Սերխիո Բուսկետսին, ով այդ ցուցանիշին հասել էր 2010 թվականի նոյեմբերին՝ 22 տարեկան 120 օրական հասակում: