Մասիմիլիանո Ալեգրին վստահ է, որ դեռ 3 տարի կգլխավորի «Յուվենտուսը»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին «Ֆիորենտինային» հաղթելուց (2:0) և Իտալիայի գավաթի եզրափակիչ դուրս գալուց հետո վստահեցրել է, որ թիմում կմնա ևս 3 տարի։

««Ինտերի» դեմ եզրափակիչ դուրս գալը մրցաշրջանի նպատակն էր: «Բոլոնիայի» հետ ոչ-ոքիից հետո մեզ համար ծանր էր, քանզի մեզ չէր հաջողվել իրացնել մեր պահերը։ Երկրորդ գոլը պետք է ավելի վաղ խփեինք։ Ես չէի կարող ավելին պահանջել այս տղաներից, քանի որ վերջին 4 ամիսների ընթացքում գրեթե նույն ֆուտբոլիստներն էին անընդհատ խաղում։

Արդյոք հաջորդ մրցաշրջանում ինձ կտեսնե՞ք «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնում: Հաջորդ 3 մրցաշրջանի ընթացքում: Արդեն ասվել է, որ «Յուվենտուսը» միշտ պետք է հաղթանակների նպատակ ունենա։ Ամենից շատ ես հիասթափված եմ «Ինտերի» հետ խաղում կրած պարտությունից, քանի որ հենց այդ արդյունքը վճռեց առաջնության ճակատագիրը»,- Ալեգրիին է ցիտում Football Italia-ն: