Ա Սերիայի ակումբը բանակցություններ է վարում Հենրիխ Մխիթարյանի հետ

«Լացիոն» հետաքրքրված է «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, հայտնում է Tuttomercatoweb-ը:

Նշվում է, որ հռոմեական ակումբն արդեն բանակցություններ է վարում Հայաստանի հավաքականի նախկին ավագի հետ, ում գործող պայմանագրի ժամկետը «գայլերի» հետ լրանում է այս տարվա ամռանը։

33-ամյա կիսապաշտպանը «Ռոմա» է տեղափոխվել 2019 թվականին «Արսենալից»: Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը Ժոզե Մոուրինյոյի թիմի կազմում մասնակցած 41 խաղում դարձել է 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: