Բուկայո Սակա. ««Չելսիի» նկատմամբ հաղթանակը չափազանց կարևոր է «Արսենալի» համար»

«Արսենալի» կիսապաշտպան Բուկայո Սական կիսվել է ԱՊԼ-ում «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակից (4:2) իր զգացողություններով:

«Մենք ցանկանում էինք, որ երկրպագուները հավատան մեզ, և մենք դա արեցինք: Մենք կռվեցինք ու բնավորություն ցույց տվեցինք։ Սա հիանալի արդյունք է։ Այն չափազանց կարևոր է մեզ համար: Շատ դժվար էր 3 անընդմեջ պարտությունը ընդունելը»,- անգլիացու խոսքերն է մեջբերում BBC-ն:

«Արսենալը» 32 խաղում վաստակած 57 միավորով Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում 5-րդն է։ «Չելսին» 31 խաղից 62 միավորով 3-րդն է: