Ալեսանդրո Դել Պիեռոն հերքել է «Յուվենտուս» վերադառնալու մասին լուրերը

«Յուվենտուսի» լեգենդար նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիեռոն հայտնել է, որ իր վերադարձը թուրինյան ակումբ չի նախատեսվում։

«Ես բարձր եմ գնահատում ԶԼՄ-ների և երկրպագուների ցանկությունը՝ ինչ-որ հետաքննություն իրականացնելու, բայց այս պահին անտեղի է մեկնաբանել այն հնարավորությունը, որը չկա: Եկեք վարկածներ չմեկնաբանենք։

Իմ՝ մարզադաշտ ժամանելու հետ կապված հետին նպատակներ կամ գաղտնի հանդիպումներ չկան։ Ես ողջունեցի բոլորին՝ Անդրեա Անյելիին, Պավել Նեդվեդին և իմ նախկին թիմակիցներից շատերին: Ես ուրախ էի նրանց անձամբ տեսնելու առթիվ»,- ասել է Դել Պիեռոն Sky Sport Italia-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Դել Պիեռոն 2012 թվականից ի վեր առաջին անգամ ներկա էր գտնվել «Յուվենտուսի» տնային հանդիպմանը («Բոլոնիայի» դեմ):